Ներքին 6 ամիս առաջ - 13:35 18-04-2026

Արմավիր-Գյումրի ճանապարհին վթարի հետևանքով վիրավորում ստացած կնոջ վիճակում դրական փոփոխություն կա

Oragir.News-ի տեղեկություններով` ապրիլի 10-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով վիրավորում ստացած կնոջ վիճակում դրական փոփոխություն կա։

Հարևանների պատմելով՝ այսօր 28-ամյա կինը շարժել է մատները։ Երեխաներից 2-ի վիճակը շարունակում է ծանր մնալ, մյուս աղջկա առողջական վիճակը լավ է, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Աղին բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, 2-ը՝ երեխաներ։

Հայտնել էինք նաև, որ զոհերից 4-ը նույն ընտանիքից են՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղից։

Տուժածները ևս այդ նույն ընտանիքի անդամներն են՝ մայրը և նրա երեք երեխաները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում