Ներքին 1 ամիս առաջ - 19:06 17-04-2026

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ են հրապարակել, թե 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ռուսաստանից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով որքան ապրանք է ներկրվել Հայաստան։

Հրապարակվել են նաև Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ներկրումների ցուցանիշները։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք՝ շեշտելով, որ տարածաշրջանային գործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն իսկ շոշափելի են՝ ձևավորելով նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։

ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:

«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար:

Իսկ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից