Ներքին 3 ամիս առաջ - 15:02 17-04-2026

Դատարանի բակում քաշքշոց է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև. 17 անձ է բերման ենթարկվել

Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է: Ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար, ոստիկանությունն ուժ է կիրառել:

Ոստիկաններն սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել։

Ըստ տեղեկությունների՝ այս պահին 17 անձի բերման են ենթարկել:

Քաղաքացուն բերման ենթարկելիս բռնության է ենթարկվել նաև ArmLur.am-ի լրագրողը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, Հակակառուպցիոն դատարանում շարունակվում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որն ընդհատվել էր ապրիլի 15-ին:

Դատարանի բակում են հավաքվել Սամվել Կարապետյանի աջակիցները, ովքեր պահանջում են նրան ազատ արձակել: Կուտակված են նաև ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել