Արտաքին 1 ամիս առաջ - 23:09 16-04-2026

Եթե Իրանի հետ համաձայնություն չլինի, ռազմական գործողությունները կվերսկսվեն․ Թրամփ

Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ այս պահին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք բազմաթիվ համաձայնագրեր ունենք Իրանի հետ։ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, նրանք պատրաստ են այսօր անել այն, ինչին պատրաստ չէին երկու ամիս առաջ։ Ուրանի հարստացման հետ կապված՝ 20 տարվա սահմանափակում չկա. նրանք միջուկային զենք չեն ունենա։ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ, նրանք շատ վճռականորեն համաձայնել են դրան։ Եթե համաձայնագիր չլինի, ռազմական գործողությունները կվերսկսվեն»,- նշել է նա։