Ներքին 1 ամիս առաջ - 20:42 16-04-2026

Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Monument Watch-ը ահազանգում է.

Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող սուրբ Հակոբ եկեղեցին: Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը (նկ. 1):



Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից կերտված խաչքարը (նկ. 2):



Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա» (https://t.me/maidentower/61411):
Նշենք, որ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին: Եկեղեցու մասին ավելի մանրամասն տես՝ https://monumentwatch.org/hy/monument/%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf%d5%ab-%d5%bd%d5%a2-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6/?fbclid=IwY2xjawRJwWxleHRuA2FlbQIxMABicmlkETFaeml4T2RXcGxLaVRLbFAxc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHgEKb09g_re39r97sffkKiwMinvCRKebKEbobyclMRBjcaiXCztatja30B6M_aem_gDB6uGL-xqSO9ajtiP6V9A։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի սուրբ Հակոբ եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս (ICC, Policy on Cultural Heritage, para. 78) Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6 (բ) հոդվածի։

Ֆիզիկական վնասներից բացի, սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը խոր զգացմունքային և մշակութային հետևանքներ է թողնում տուժած համայնքի համար՝ համարվելով արցախահայերի և ողջ հայության մշակույթի իրավունքի իրացման կոպիտ խախտում։ Մշակույթի իրավունքների համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագիրն իր 27-րդ հոդվածով սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք»:

Բացի այդ, «Մշակութային բազմազանության մասին համընդհանուր» հռչակագրի 4-րդ հոդվածում և «Մարդու իրավունքների խորհրդի 10/23 բանաձևի» 4-րդ պարբերությունում նշվում է, որ ոչ ոք կարող ոտնահարել միջազգային իրավունքով երաշխավորված մարդու իրավունքները, ոչ էլ սահմանափակելու դրանց շրջանակը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան