Լիբանանի տարբեր շրջաններում չորեքշաբթի օրը Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 43 և վիրավորվել 140 մարդ:
Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Չորեքշաբթի՝ ապրիլի 15-ի սկզբից ի վեր, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 43 մարդ, վիրավորվել՝ 140-ը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Այսպիսով, մարտի 2-ին հակամարտության սրման սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 2167-ի, վիրավորվել է 7061 քաղաքացիական անձ։