Ներքին Միտք 6 ամիս առաջ - 20:35 15-04-2026

Վալոդյա Գրիգորյանի գործը ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Մանե Թանդիլյան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրանց ամեն անգամ ներկա գտնվելը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում:

Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ակնհայտ է, որ այս գործին առնչվող բոլոր վարկածները չեն ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած։ Այսինքն, գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով։

Նման իրավիճակը չի կարող ընկալվել որպես արդարադատության նորմալ ընթացք։ Այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, իսկ իրավական համակարգը վերադարձվի իր իրական առաքելությանը՝ բոլոր գործերը քննելու առանց ուղղորդման և ճնշումների:

Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշում է նա։






Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ