Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:20 15-04-2026

Վրթանես Սրբազանը բարեխոսող է փնտրում, Փաշինյանը՝ նախկինների ծրագիրն իրականացնում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը և դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Խոսքը «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագրի մասին է, որով, պաշտոնական պատասխանի համաձայն, Հայաստանին տրամադրվում է «102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։

Անվճար բուժումն արվում է վարկով
Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական և սոցիալական հարց է առաջացնում. Եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության՝ նաև ավելի հասանելի կամ «անվճար» բուժում, ապա ինչո՞ւ է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում։

Իշխանականները, հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ, «դրոշակ» դարձրած՝ ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների, մանկապարտեզների լուսանկարները։

Մինչդեռ պարզվում է, որ այս հարցում եւս Փաշինյանն ու իր խմբակը, մեղմ ասած, ստում են, քանի որ դեռեւս կառավարության 2015 թ. Հուլիսի 23-ի որոշում կա՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» վերաբերյալ, որի շրջանակներում դեռեւս 2015-ից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել, տասնյակներն էլ կիսատ են մնացել, եւ ներկայիս իշխանություններն ընդամենը շարունակել են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց եւ հիմա ներկայացնում են «300 դպրոց»-ի խոստման տակ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Թեեւ սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը եւ հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։ «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը:
Մեր տեղեկություններով, մինչեւ ապրիլի 17-ը վերջնական տեսքի կբերվի իշխող ուժի ցուցակը։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։

Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գեւորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, եւ հարգված անձ է լրագրողական դաշտում։ «Միասնության թեւեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։

Բանակցություններ կան նաեւ բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը ճանտրակուլի վիճակում է հայտնվել։

Նրան մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ նա այս օրերին Վեհափառ Հայրապետի մոտ իր համար բարեխոսող Սրբազան է փնտրում, սակայն նրան ոչ միայն մերժում են, այլ հիշեցնում, որ ամիսներ առաջ , երբ նույն Սրբազաններն էին զանգում իդեն ուշքի գալու համար, նա հեռախոս անջատում էր իրենց վրա։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին ընկնել տնետուն, գտնել ամենադժգոհ քաղաքացիներին ու ամեն ինչ անել, որ նրանք հեղափոխվեն։

«Պիտի նենց անեք, որ մեզ ընդդիմադիր քաղաքացիները պլավնի մեր կողմն անցնեն»,-ասել է վերջինս։