Ուղիղ եթեր
Մամուլ 1 ամիս առաջ - 08:42 15-04-2026

Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։

Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։

«Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։

Յուրի Առաքելյանի ներկայացմամբ՝ Արցախի տարածքում առկա հետազոտված և պաշարները հաշվարկված հանքավայրեր են՝ Դրմբոնի /ոսկե-պղնձեհրաքարային/, Մեհմանայի /բազմամետաղային/, Տափասարի /քրոմիտի/ և Զուարի /սնդիկի/, Թոնդրակ գետի /ոսկու/։ Ուղղակի և կողմնակի հանքայնացման նախանշաններով հանքաբեր դաշտեր են՝ Ճանկաթաղ-Վարդաձոր /Կաշենի/, Էլբեկսարի /պղնձա-բազմամետաղային/, Մեծ Բնառաթափի /պղնձա-մոլիբդենային/, Լևի /սնդիկի/ հանքավայրերը, որոնք անհրաժեշտություն ունեին հետախուզական աշխատանքների։

Նա նաև նշում է, թե դրանցից որոնք են արդեն շահագործվել։

«Նշվածներից շահագործվել են Դրմբոնի /սպառված է/, Թոնդրագետի, Ճանկաթաղ-Վարդաձորի /Կաշենի/ հանքավայրերը»։

Մասնագետի խոսքով՝ Արցախը հարուստ է նաև ոչ մետաղական օգտակար հանածոներով՝ կրաքարով, մարմարով, գրանիտով, գաբրոյով, բազալտով, անդեզիտով, տուֆով, պեմզայով, պեռլիտով, ավազով, կավերով և այլ պաշարներով։

Առանձին անդրադառնալով Քարվաճառի հատվածին՝ Յուրի Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է.

«Քարվաճառի, ավելի կոնկրետ՝ Դադիվանքի վերևի հատվածում կան կարմիր ու արժաթափայլ ապարներ, որոնք սնդիկի պաշարներ են։ Սա չի արդյունահանվել։ Նախ՝ ծախսատար ու աշխատարար պրոցես է, և երկրորդ՝ պաշարներն էլ այնքան էլ շատ չէին։ Ներժայթքումներից ապարներում հայտնաբերվել է նաև շատ մանր ալմասի կտորներ, երևակներ։ Դա Հայաստանի և Արցախի սահմանին էր, որը Սևանի լեռնաշղթայից ձգվում է մինչև Քիրսի տակ՝ ավելի քան 200 կմ երկարությամբ։ Սառը վիճակում այն կարող են արդյունահանել, որը էլի կախված է ներդրումներից։

Այսօր Ադրբեջանի ուշադրությունը հիմնականում քրոմի և ոսկու վրա է, որ չեմ կարող ասել՝ արդյունահանում են, թե ոչ»։

Աշխարհագետի գնահատմամբ՝ ոսկու արդյունահանումը սովորաբար արդյունավետ է, բայց ամեն ինչ կախված է նպատակահարմարությունից ու ֆինանսական հաշվարկից։

Յուրի Առաքելյանի խոսքով՝ ոսկի արդյունահանելու դեպքում միշտ պետք է հասկանալ՝ արդյունահանողը կշահի՞, թե՞ ավելի շատ ռեսուրս կծախսի։ Այս իմաստով, նրա դիտարկմամբ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, հաշվի առնելով իր քաղաքականությունն ու ֆինանսական հնարավորությունները, կփորձի օգտագործել Արցախի ընդերքի ռեսուրսները։

Այսպիսով, Ալիևի ստորագրած փաստաթուղթն ու «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ զրույցում ներկայացված մասնագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար