Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք: Այս մասին հայտնեցին դատախազությունից:
Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է վերաբերող քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով:
Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է:
Դատախազը քրեական վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր հանձնել է իրավասու դատարան: