Արտաքին 4 ամիս առաջ - 12:35 14-04-2026

Վրաստանը 78 օտարերկրացու է արտաքսել

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են 14 պետության 78 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թուրքիայի, ինչպես նաև աֆրիկյան և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների։ Բոլոր արտաքսվածներին արգելվում է մուտք գործել Վրաստան։

Վերջին շրջանում Վրաստանն ակտիվորեն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. խորհրդարանը պարզեցրել է միգրանտների արտաքսման և խուզարկության ընթացակարգերը։

ՆԳՆ-ն ամեն ամիս հաշվետվություն է ներկայացնում տասնյակ օտարերկրացիների վտարման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում