Ներքին 2 ամիս առաջ - 22:00 13-04-2026

Ստո՞ւմ է, թե՞ ապիկար են․ Ավինյանի մաթեմատիկայի հետքերով

Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի շեշտակի թանկացումից ավելի քան 1 տարի անց էլ կրքերը չեն հանդարտվում։ Թեպետ երևանցիների միայն 9 տոկոսի վստահության քվեն ստացած քաղաքային իշխանությունները տրանսպորտային բարեփոխումը տապալվել են, այնուամենայնիվ վերջին ամիսներին իրավիճակը քիչ թե շատ հանդարտվել էր դարձել, և ուղևորների հիմնական մասը վճարում էր ուղեվարձը, իսկ բոյկոտողները ուղևորների ընդհանուր թվի չնչին մասն էին կազմում։

Տիգրան Ավինյանի վերջին աղմկահարույց հրահանգից հետո իրավիճակը կրկին սրվեց, և վեճերը, բղավոցները, դժգոհությունները կրկին վերադարձան հանրային տրանսպորտ։ Գործակարգավարական նախորդ նիստի ժամանակ վերջինս պնդել էր, թե վարորդները չեն կարող գումարների հավաքագրման գործընթացին չմասնակցել։ Սրա հետևանքով էլ ամեն առավոտ գերբեռնված ավտոբուսներով աշխատանքի շտապող քաղաքացիները անցնող օրերին ստիպված են ժամանակ ու նյարդեր կորցնել՝ ականատես լինելով վարորդների և բոյկոտող քաղաքացիների վեճերին, որոնց կողքից մյուսներն էլ են միանում, և այդ շղթայի վերջը երբեմն չի երևում։

Ուշագրավ էր, որ այսօր արդեն Ավինյանը «բեռ» համարեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են վճարել թանկացված ուղեվարձը։ Ավելին, քաղաքագլխի պնդմամբ՝ յուրաքանչյուր շաբաթ տրանսպորտում 70-80 մլն դրամի թերհավաքագրում են ունենում, ինչի հետևանքով էլ շաբաթական 2 նոր ավտոբուս չի հաջողվում գնել։ «Այն մարդկանց, որոնք չեն վճարում, որպես «բեռ», բոլորս միասին, մեր վզին տանում ենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև, օրինակ՝ ի՞նչ են ասում այն մարդիկ, որոնք չեն վճարում: Ասում են՝ տեղ չկա ավտոբուսում: Հաշվարկը ցույց է տալիս, որ շաբաթական 70-80 մլն դրամի չվճարում ունենք: Սա նշանակում է, որ շաբաթական երկու նոր ավտոբուս կարող էինք առնել, չվճարողների հաշվին: Իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել»,- նշել է նա:

Մի կողմ դնելով այն իրողությունը, որ ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչն իր թիմի տապալած տրանսպորտային բարեփոխումների պատասախանատվությունը բարդում է թանկացումն առ այսօր բոյկոտող քաղաքացիների վրա ու նրանց «բեռ» համարում, հերթական անգամ պառակտում հասարակությանը՝ փորձենք քննության ենթարկել Տիգրան Ավինյանի մաթեմատիկան՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է այն մոտ իրականությանը․

Ընդունենք, որ յուրաքանչյուր շաբաթ չի հաջողվում հավաքել միջինում 75 մլն դրամ գումար։ Երբ այս 75 մլն դրամը բաժանում ենք բաժանում ենք շաբաթվա 7 օրերի վրա, ապա ստացվում է, որ 1 օրում տրանսպորտից չհավաքվող գումարի չափը 10 մլն 714․285,7 դրամ է։ Հաջորդիվ, երբ այս 10 մլն 714․285,7 դրամը բաժանում ենք 1 ուղևորության արժեքի՝ 150 դրամի վրա (այստեղ վստահորեն կարող ենք պնդել, որ 1-անգամյա ուղետոմս չգնող քաղաքացին փաթեթ չի գնի, գնելու դեպքում էլ չվավերացնելն իմաստ չի ունենա), ապա ստացվում է, որ 1 օրում տրանսպորտից օգտվող ու չվճարող քաղաքացիների թիվը կազմում է 71․428,5 դրամ։ Հաջորդ քայլով, երբ այս ցուցանիշը բաժանում ենք ուղեվորափոխադրումների ընդհանուր թվի վրա, ապա բազմապատկում 100 տոկոսով, ստանում ենք 32․46%: Ըստ Ավինյանի մաթեմատիկայի՝ ստացվում է, որ ուղևորների 1/3-ը՝ այն է՝ յուրաքանչյուր 3-րդ ուղևորը, չի վճարում։

Քանի որ թե՛ Oragir.News-ի խմբագրության աշխատակիցները, թե՛ մեր ընթերցողներն ամեն օգտվում են հանրային տրանսպորտից, կարող ենք փաստել, որ հիշյալ իրողությունը հեռու է իրականությունից։ Տրանսպորտից օգտվող յուրաքանչյուր քաղաքացու համար էլ պարզ է, որ բոյկոտողների թիվն անհամեմատ ավելի փոքր է՝ լավագույն դեպքում 10-15%, ուստի Տիգրան Ավինյանի պնդումը, թե չվճարող քաղաքացիների պատճառով քաղաքային բյուջեն շաբաթական 70-80 մլն դրամ է կորցնում, ճիշտ չէ։ Ավելին՝ անգամ ամենապիկ ժամերին երբ քաղաքացիներին ֆիզիկապես չի հաջողվում հասնել վալիդատորներին ու վճարել, ապա չվճարողների թիվը նման մեծ չէ․ անգամ այս դեպքում քաղաքացիներից շատերը կա՛մ ավտոբուսից իջնելիս, կա՛մ էլ առաջին իսկ հնարավորության դեպքում մոտենում են վալիդատորին ու վճարում։

Դժվար է ասել՝ Տիգրան Ավինյանը ստո՞ւմ է, թե՞ իր ապիկար կառավարման հետանքով քաղաքային բյուջեն իսկապես նման կորուստներ ունենում է, սակայն ակնհայտ է, որ մայրաքաղաքը շուրջ 3 տարի ղեկավարող այս պաշտոնյայի մաթեմատիկան մեղմ ասած կաղում է։

Բացի այդ, կարծում ենք, որ թերհավաքագրումների մասով Ավինյանի հրապարակած ցուցանիշը պետք է ուսումնասիրվի նաև հակակոռուպցիոն մարմիններ կողմից, որպեսզի վերջիններս հիմնավորեն՝ որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը, իսկ եթե չի համապատասխանում՝ գնահատեն, թե ի՞նչ նպատակով է Երևանի քաղաքապետը ստել․․․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են

Ձեզ գուցե հետաքրքրի