Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:27 13-04-2026

Եթե կարողանանք, ֆանտաստիկ կլինի․ ԲՏԱ-ի ընտրասֆալտը և խոստում, որ ՌԴ-ի հետ լրիվ չեն թարսվի

«Եթե մենք կարողանանք այդ համալիր լուծումները գտնել, ապա․․․ ֆանտաստիկ կլինի։ ․․․Էս առումով ես լավատես եմ»,- երեկ «Լուրջ քասթ» հաղորդման 35-րդ րոպեին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Այս հաղորդման մեջ «եթե»-ով սկսվող այլ մտքեր ևս ավարտվում էին խոստումնալից ապագա ցնցող հաջողությունների նկարագրություններով։ Բնավ չնսեմացնելով տեխնոլոգիական այն առաջընթացը, որի ուղղությամբ արվել են որոշակի քայլեր, ձեռք են բերվել պայմանավորություններ, նշենք, որ այս զրույցում ԲՏԱ նախարարն էլ իր մասով իր ոլորտի «նախընտրական ասֆալտ» ցույց տալու խնդիր էր լուծում։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի արտահայտությանը, թե եթե ՔՊ-ն չընտրվի, արհեստական բանականություն էլ չի լինի՝ Հայրապետյանն ասում է․

«Գործընկերս՝ Գևորգ Պապոյանը ենթադրում եմ, որ ուղղակի չի կարծել, թե տառացի պիտի հասկացվի էդ ձևակերպումը» (11։25),- և բացատրում է, որ ԱԺ ընտրություններում եթե ընտրվեն պրոռոսական ուժեր, ապա, հավանաբար, ամերիկյան կողմը կդադարեցնի Արհեստական Բանականության մասշտաբային ծրագրի շրջանակում համագործակցությունը։

Սակայն քիչ անց՝ 27-րդ րոպեին նախարարն ասում է, որ ծրագրի առաջին փուլի գրաֆիկական պրոցեսորների գնումները մասամբ արդեն կատարվել են։ Ստացվում է, որ պայմանավորությունը, որ պետական մակարդակում արդեն սկսվել է կատարվել, ավելին, «Արհեստական բանականության գործարանը պատրաստ կլինի արդեն այս տարվա ընթացքում» (26։20), սակայն եթե ՔՊ-ն չվերընտրվի․․․ այս ամենը կփլուզվի։

Ու չի հասկացվում՝ ինչ կարվեն արդեն ձեռք բերված պրոցեսորները, և այն բազմաթիվ գործերը, պայմանավորությունները էներգարտադրող և այլ ընկերությունների հետ, որ պետական մակարդակում ձեռք են բերվել, և որոնց մասին Մխիթար Հայրապետյանը պատմում էր ավելի քան 30 րոպե։

Ստացվում է, որ պայմանավորություններ են ձեռք բերվել ոչ թե ՀՀ կառավարության, այլ՝ ՔՊ ղեկավարության հետ։

Հաղորդավարն ասում է, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ «մեզ սպառնացին 600 դրամանոց գազով», նախարարը պատասխանում է․ «Յուրաքանչյուր անգամ բարդ խոսակցություն, դրա մոտիվը, նպատակը, որ հաղթահարվեն տարատեսակ չպարզաբանված հարցեր։

Այս իմաստով ես էդտեղ որեւէ ռիսկ չեմ տեսնում» (38:20), «Եթե հունիսի 7-ին մեր քաղաքացիները մեզ իրենց վստահության քվեն տան, կարող են վստահ լինել, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները լրիվ չեն թարսվելու»։

Նկատենք՝ սփոփիչ է հնչում։ 54-րդ րոպեին նախարարը տեղեկացնում է, որ մայիսին կլինի ElevateAi ընկերության բացումը․ դե ինչպե՞ս չասես «ոլորտային ասֆալտապատում» ընտրություններից մեկ-երկու շաբաթ առաջ։ 8 տարի չկար-չկար, և ահա։

Եվ իհարկե, խոսվում է նաև սպառազինության ցուցադրության մասին, որ կրկին ներկայացվում է որպես «հաշվետվություն քաղաքացիներին», իսկ դա արդեն մայիսի 28-ին է լինելու՝ ընտրություններից օրեր առաջ։

Եվ վերջում մի փոքրիկ ուփս․ «Կիսահաղորդչային ինդուստրիայում, օրինակ, ում գիտեք, խոշորներից՝ Nvidia, Sinopsys, բոլոր էդ նախագծային աշխատանքները, սիմուլյացիաները, էդ ամբողջ պրոցեսներն անում են արհեստական բանականությամբ» (56։07),- ասում է նախարարը․ ես պատկերացնում եմ ճարտարագետների կլորացած աչքերը սա լսելիս։

Այսօր որքան էլ, որ արհեստական բանականությունը մասնագետներին օգնի, մի փոքր արագացնի աշխատանքային մի քանի պրոցեսներ, բացառվում է, որ այն կատարի ողջ գործը՝ «նախագծային աշխատանքները, սիմուլյացիաները, էդ ամբողջ պրոցեսները»։

Սա էլ վերագրենք նախարարի՝ նախընտրական ասֆալտակերակրման անփորձությանը։

Մարտիկ Մինասյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:27 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ