Ուղիղ եթեր
Ավելին 6 ամիս առաջ - 23:24 12-04-2026

Կլոդ Մոնեի` մեկ դարից ավելի անհայտ մնացած կտավները կհանվեն աճուրդի

Ապրիլի 16-ին Փարիզում կայանալիք ժամանակակից արվեստի աճուրդում կներկայացվեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մոկի` Կլոդ Մոնեի երկու կարևոր աշխատանքները: Ինչպես հայտնում է Sotheby's աճուրդի տան մամուլի ծառայությունը, սա վերջին 20 տարվա ընթացքում նկարչի` Ֆրանսիայում վաճառքի հանված ամենաթանկարժեք գործերն են: Գրում է Artnet-ը։

Արվեստասերները հնարավորություն կունենան ձեռք բերել «Վետյոյ. առավոտյան տպավորություն» (1901) կտավը, որի նախնական գնահատված արժեքը (էստիմեյտը) տատանվում է 6-8 միլիոն եվրոյի (շուրջ 6,9-9,2 միլիոն դոլար) սահմաններում:

«Վետյոյ. առավոտյան տպավորություն» (1901)

Այս աշխատանքը Մոնեն վաճառել էր դեռևս 1902 թվականին, և 1972-ից ի վեր այն գտնվում է նույն մասնավոր հավաքածուում՝ տասնամյակներ շարունակ անհասանելի մնալով լայն հանրության համար:
Երկրորդ գլուխգործոցը՝ «Կղզիները Պորտ-Վիլում» (1883) կտավը, գնահատվում է 3-5 միլիոն եվրո (3,4-5,7 միլիոն դոլար): Այս գործը նույնպես վերջին անգամ ցուցադրվել է անցյալ դարասկզբին:
«Կղզիները Պորտ-Վիլում» (1883)

Հարկ է նշել, որ Մոնեի` երբևէ վաճառված ամենաթանկ աշխատանքը համարվում է «Խոտի դեզը» կտավը, որը 2019 թվականին աճուրդում օտարվել է ռեկորդային՝ 111 միլիոն դոլարով:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում