Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 10:10 12-04-2026

Ի՞նչ կլինի Իրան-ԱՄՆ բանակցությունների ձախողումից հետո. կվերսկսվի՞ արդյոք պատերազմը, թե՞ ոչ. պատմաբան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։

Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն երեք կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է՝

1. Հորմուզի նեղուցին, որը վերահսկում են իրանցիները, և որի անվերապահ բացումն են պահանջում ամերիկացիները,

2. Իրանի միջուկային ծրագրին, որը ամերիկացիները ցանկանում են ոչ միայն փակել կամ կտրուկ սահմանափակել, այլև առգրավել Իրանում առկա մոտավորապես 400 կգ հարստացված ուրանը,

3. Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը նախապես հայտարարվել էր որպես ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մաս, սակայն խախտվել էր իսրայելացիների կողմից։ Ուստի Իրանը պահանջում է անմիջապես ընդգրկել Լիբանանը հրադադարի շրջանակում։

Այժմ հարցն այն է, թե ի՞նչ կլինի բանակցությունների այսօրվա ձախողումից հետո՝ կվերսկսվի արդյո՞ք պատերազմը, թե՞ ոչ։

Համաշխարհային տնտեսությունը ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած այս պատերազմից արդեն իսկ ստացել է այնպիսի ուժգին հարված, որ մեկ-երկու շաբաթ ևս պատերազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է հայտնվել աննախադեպ դեպրեսիայի մեջ։ Գրեթե բոլոր պետությունները շահագրգռված են, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ոչ թե բավարարվի սոսկ խարխուլ հրադադարով, այլ վերջակետ դնի պատերազմական գործողություններին և որևէ համաձայնության հասնի Իրանի հետ։

Դժգոհությունն այս պատերազմից մեծ է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում սպառողական գները, հատկապես՝ վառելիքինը, զգալիորեն բարձրացել են։ Այս ամենը քաղաքականապես թանկ է նստելու Դ. Թրամփի և Հանրապետական կուսակցության վրա այս տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։

Հետևաբար, նույն թափով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, եթե միայն գլոբալիստների նպատակը համաշխարհային տնտեսության փլուզումը չէ։ Ուստի բանակցությունները կարող են շարունակվել այլ ձևաչափերով՝ մինչև կրկին ավելի բարձր մակարդակով վերսկսվելը։

Դիմանալով ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակմանը, ցավոտ հակահարվածներ հասցնելով իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին և, ամենակարևորը, ամբողջական վերահսկողություն հաստատելով Հորմուզի նեղուցի վրա՝ Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը։

Հ.գ. Քիչ առաջ Դ. Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը։ Սակայն սա էլ մի նոր խելագար ծրագիր է, որի արդյունքում Հորմուզի նեղուցը կփակվի առավել խիստ, քան մինչ այժմ, և, ըստ այդմ, իրավիճակից ելք համարվել չի կարող։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի