Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 22:06 11-04-2026

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Արամ Վարդևանյան

«Օրենքի, արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է, օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը՝ գերակայի բոլոր դեպքերում: Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ, դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն։ Այս պատվիրաններից բխող արժեհամակարգն է մեր հասարակության մեջ պառակտման վերացման, մարդասիրության վերադարձի բանաձևը՝ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով՝ սերն առ Հայաստան, մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանը։

Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ և ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ մեր Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Ակնհայտ է, չէ՞, որ գերտերությունների խարդավանքների պայմաններում տարածաշրջանում մենք մեզ անվտանգ չենք զգա։ Մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ։ Մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ։ Մեզ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարողանա խոսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ, բոլոր մայրաքաղաքների հետ՝ արժանապատվորեն, պրոֆեսիոնալ, խելացի և միայն Հայաստանի շահերից ելնելով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան