Ներքին 6 ամիս առաջ - 19:45 10-04-2026

FreeNews-ի ինքնակամ շինությունը պատկանում է Ալեն Սիմոնյանի մորը․ Ավինյանը չի օրինականացնում այն

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է Oragir.News-ի գրավոր հարցմանը՝ Մյասնիկյան 1/4 հասցեում՝ FreeNews հեռուստաընկերության տարածքում ինքնակամ շինության հետ կապված։ Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ այդ շինության սեփականատերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանը։

Oragir.News-ի հարցումից մեկ շաբաթ անց, Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- նշված էր գրությունում։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն այսօրվա հրապարակումներից մեկում անդրադարձել է համանման մի իրավիճակի, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին ՀՀ դատախազությունը մեղադրական է ներկայացել, թե ինչու նա լինելով մի քանի օրվա կամ ժամվա Բնապահպանության նախարար չի տիրապետել իր պաշտոնին վերաբերելի տվյալներին և Սևանի տարածքում չի կասեցրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին վերագրվող ինչ-որ ապօրինի շինության գործունեությունը։

Վերոնշյալ նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Երևանի քաղաքապետարանից Oragir.News-ն ստացավ իր գրավոր հարցման պատասխանը։ Այսինքն՝ 30 օրվա փոխարեն Քաղաքապետարանը կարողացավ հարցմանը պատասխանել 1 շաբաթում։

Գրավոր պատասխանում մասնավորապես նշվում է․

«Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա 1/4 հասցեի 0.00717 հա. և 0.02675 հա. հողամասերն ու դրանում ծանրաբեռնված 336 քմ. հասարակական նշանակության շինությունը և 34.8 քմ. հարթակը սեփականության իրավունքով պատկանում են քաղաքացի Մարինե Սերգեյի Հովհաննիսյանին (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական հ.2703358), նաև նույն վկայականի լրացումների ու փոփոխություններ հատվածում նշված է, որ 0.02675 հա հողամասը բաժնային սեփականություն է և հողամասի նկատմամբ 1/2 համասեփականատեր է հանդիսանում «Ջավմիկ» ՍՊ ընկերությունը, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում նշված է նաև, որ առկա է 14.04 քմ ինքնակամ շինություն»:

Այսպիսով՝ քաղաքապետարանը հաստատեց, որ FreeNews հեռուստաընկերության տարածքում առկա է ինքնակամ շինություն, որը պատկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրիկին։
Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի