Ներքին 4 ամիս առաջ - 11:39 09-04-2026

Լոռիում Nissan Murano-ն հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադների ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Ամիրխանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մազմանյանն ու Վաղինակ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդուարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Փելեշյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Լոռու Ռազմական ոստիկանության ծառայողները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին