Ներքին 3 ամիս առաջ - 10:59 09-04-2026

Ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու. մարդ չդարձաք, տղե՛րք. Աշոտ Երկաթ

«Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք։

Դուք մարդ չդարձաք, տղե՛րք, մարդ չդարձաք։

Թասիբով գյումրեցիք շատ համով խոսք ունեն, ասում են՝ «Էրիկ մարդ-կնիկ մարդ»։ Դուք անգամ կնիկ մարդ չդարձաք, ուր մնաց էրիկ մա՞րդ դառնայիք։ Ձեր պարագայում Դարվինը սխալվել է, դուք մնացիք պրիմատ (примат): Դուք էվոլյուցիան չապրեցիք։ Ձեր մասին պարսիկ մեծ բանաստեղծ Սաադին սրանից դեռ յոթ հարյուր տարի առաջ ասել է․

«Հիմարի մեկ մարդ լինելը հանաք բան եք իմանում»։

Դու՛ք, կյանքում ոչինչ չարածնե’րդ, ինչպե՞ս կարողացաք ձեզ թույլ տալ՝ ոչնչացնելու անողների կատարածը։ Անուղղելի խաղամոլների նման դուք մսխեցիք ձեր մեծերի տարիներով, քրտինքով ու արյամբ ձեռք բերածը։

Դուք ինչպե՞ս կարողացաք ուրանալ Արցախի գոյությունը․

120․000 մարդ թափառ դարձնել,
12․000 տղայի ամլացնել,
5․000 տղայի սպանել,
12․000 քառակուսի կիլոմետր հանձնել (նվիրել) թշնամուն։

Արցախի ամբողջ քաղաքական և ռազմական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական բանտում։

Այստե՛ղ, Հայաստնում, դուք դատում եք քաղաքական, ռազմական և հոգևոր ղեկավարությանը։

Ես չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, Նժդեհ, Բակունց և Չարենց բանտարկել։ Դուք հո իրենցից հետ չե՞ք մնալու։ Ես ո՞վ եմ, որ զայրանամ կամ զարմանամ։ Ուղղակի ուզում եմ մի պարզ հարց տալ՝ ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր լույսը մարելու։

Ինչու՞ մեր արևոտ երկիր Հայաստանը դարձրեցիք այսքան խավար։ Ես իմ հարցի պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեր խոստովանությունը լսել։

«Մարդկային հոգու արատներից նախանձն այն եզակի պատուհասն է, որ մնում է չխոստովանած։
Պլուտարքոս

Դուք այս ի՞նչ արեցիք, տղե’րք, այս ի՞նչ արեցիք․․․»։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ
Սիսական ջոկատի հրամանատար
Պահեստազորի գնդապետ
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ
Աշոտ Մինասյան «Երկաթ»

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը