Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 19:38 08-04-2026

Ո՞վ հաղթեց Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմում․ իրանագետի կարծիքը

Մերի Հակոբյան

Լրագրող

Իրան-ԱՄՆ-Իսրայել լարվածության ֆոնին կնքված հրադադարի պայմաններում կողմերից ոչ մեկը չի կարող համարվել հստակ հաղթող․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ թեև բոլոր կողմերը հայտարարում են հաղթանակի մասին, իրական պատկերը ավելի բարդ է։

«Կողմերից յուրաքանչյուրը հայտարարում է, որ ինքն է լիակատար հաղթանակ տարել, բայց իրականությունը այլ է։ Յուրաքանչյուրը ունի հաղթանակի իր պատկերացումը և այդ շրջանակներում է ներկայացնում իրավիճակը։ Այս պահին չենք կարող ասել, որ կան հստակ հաղթողներ կամ պարտվողներ»,- նշեց նա։

Անդրադառնալով Իրանի ներկայացրած պահանջներին՝ իրանագետն ընդգծեց, որ դեռևս հնարավոր չէ պնդել, թե դրանք ամբողջությամբ ընդունվել են. «Չենք կարող ասել, որ Իրանի ներկայացրած պայմանները հենց այդպես էլ ընդունվել են։ Նույն կերպ Միացյալ Նահանգներն ունի իր առաջարկները, և բանակցությունները շարունակվում են։ Այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրը իր ձևով է ներկայացնում իրավիճակը»։

Նրա գնահատմամբ՝ իրական պատկերը պարզ կդառնա միայն այն դեպքում, երբ առկա լինի համաձայնության փաստաթուղթը։

«Մեզ համար միակ փաստացի ապացույցը լինելու է համաձայնության տեքստը։ Առանց այդ տեքստի չենք կարող հստակ ասել՝ կողմերից ով ինչ արդյունքի հասավ։ Այս փուլում առավելապես գործ ունենք քարոզչական հայտարարությունների հետ»,- նշեց նա։

Խոսելով Իրանի առաջ քաշած կոնկրետ կետերի, այդ թվում՝ ուրանի հարստացման հարցի մասին, Վարդանյանը նշեց, որ հնարավոր են փոխզիջումային տարբերակներ. «Օրինակ՝ կարող է ձևավորվել կոնսենսուսային տարբերակ, ըստ որի՝ Իրանը շարունակի ուրանի հարստացումը, բայց այլ ձևաչափով կամ այլ վայրում։ Այսինքն՝ յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իրավիճակը այնպես, ինչպես իրեն է ձեռնտու»։

Անդրադառնալով հակամարտության հնարավոր զարգացումներին՝ իրանագետը նշեց, որ ամեն ինչ կախված է հետագա բանակցություններից։

«Եթե լինի համաձայնություն, դրա տեքստի հիման վրա արդեն հնարավոր կլինի հասկանալ զարգացումները։ Եթե ոչ, մենք կմնանք այս տեղեկատվական դաշտում՝ առանց հստակ գնահատականների»,- նշեց նա։

Խոսելով նաև Իրանում «ռեժիմի հնարավոր փոփոխության» թեմայի մասին՝ Վարդանյանը ընդգծեց, որ նման զարգացում տեղի չի ունեցել. «Եթե ի սկզբանե նպատակ էր դրվել համակարգի փոփոխություն, ապա դա տեղի չի ունեցել։ Սակայն Իրանում եղել է ներքին տրանսֆորմացիա։ Համակարգը ոչ թե փլուզվել է, այլ վերաձևավորվել է»։

Նրա խոսքով՝ փոփոխությունները առավելապես կապված են ուժային կառույցների դերի աճի հետ։

«Այս ընթացքում ուժային կառույցների դերը զգալիորեն մեծացել է։ Եթե նախկինում որոշ դերակատարներ ավելի մեծ ազդեցություն ունեին, ապա այժմ այդ բալանսը փոխվել է»,- նշեց Վարդանյանը։

Իրանագետը եզրափակեց՝ ընդգծելով, որ չնայած ճնշումներին՝ Իրանի համակարգը պահպանել է իր կայունությունը․ «Խոսքը համակարգի փլուզման մասին չէ, այլ դրա ներսում տեղի ունեցած փոփոխությունների։ Համակարգը կարողացել է պահպանել իր կայունությունը, նույնիսկ առկա ճգնաժամի պայմաններում»։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան