Այսօր՝ ապրիլի 7-ին, կրակոց է հնչել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով արձանագրվել է մահ։
Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Շենիկ բնակավայրում՝ գյուղապետարանին հարակից փողոցներից մեկում, կրակոց է հնչել, և կա տուժած։
Ինչպես Շենիկ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: