Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 07-04-2026

Կանանց մաղթում եմ երջանկություն, երջանիկ լինելու համար՝ լավ տղամարդ․ մաղթանքներ՝ Ապրիլի 7-ի առթիվ

Այսօր ապրիլի 7-ն է՝ Մայրության, գեղեցկության և սիրո օրը: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաք՝ Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Այսօր ապրիլի 7-ն է։ Ի՞նչ կմաղթեք հայ կանանց ու մայրերին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կանանց երջանկություն է մաղթում,որոշ կանայք էլ ասացին, որ կնոջը երջանիկ լինելու համար հավատարմություն է անհրաժեշտ։

«Երջանկություն։ Կնոջը երջանիկ լինելու համար հավատարմություն է պետք, որ իրեն սիրեն ու հարգեն »,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ մաղթեց, որ հայ կանայք չկորցնեն իրենց կանացիությունը։ «Աշխարհի ամենասիրուն, ամենականացի ու բարի հայ կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին մաղթում եմ, որ երկար, երջանիկ ու առողջ կյանք ունենան, հաջողակ լինեն ու էդ կանացիությունը երբեք չկորցնեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հայ մայրերին առաջին հերթին առողջություն մաղթեց։ «Միայն լավը, թող առողջ լինեն առաջին հերթին, գեղեցիկ լինեն, ոնց որ կան, որովհետև այդ գեղեցկությունը նախ ներսից եկող գեղեցկությունն է»,- ասաց նա։

«Լավ տղամարդ է պետք երջանիկ լինելու համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան