Ազգային ժողովի այսօրվա՝ ապրիլի 7-ի արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 29 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Աքմաքչյանին։
Լուսինե Աքմաքչյանը երդվեց ու ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը մանդատը վայր էր դրել, այնուհետև ընտրվել ՍԴ դատավոր։