Ներքին 3 ամիս առաջ - 10:08 07-04-2026

Կոտայքում Nissan-ը բախվել է քարե պատնեշին ու երկաթե գովազդային սյանը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից