Այսօր Երևանի թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկում վիճաբանություն ծագեց վարորդի և ուղևորներից մեկի միջև, որը ուղեվարձը չէր վճարել:
Զայրացած վարորդը իր բանկային քարտն առաջարկեց՝ վճարելու համար:
«Արի մուծի, ախպեր, մեկդ մուծեք, փակվել են տալիս»,- գոռում էր վարորդը:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը բարկացավ ու հորդորեց ավտոբուսի վարորդներին ներգրավել հավաքագրման պրոցեսում
«Հավաքագրումից կախված է արտաժամյայի վճարումները։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք մեր բոլոր աշխատակիցներին, բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, բայց նրանք որևէ կերպ, որևէ պրոցեսի չեն մասնակցում։ Խոսքը, մասնավորապես, հավաքագրման պրոցեսի մասին է։ Սա իրենց մեղքը չէ, ձեր դրվածքն է, որն անընդունելի է, առաջին օրվանից ասել եմ»,- ասել էր նա՝ դիմելով
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բակուր Կարապետյանին, վերջինս էլ վստահեցրել՝ այսօրվանից վարորդները հրահանգավորված են այդ մասին։
Oragir.News-ը ներկայացնում է վիճաբանության դրվագը: