Արտաքին 2 ամիս առաջ - 19:38 06-04-2026

Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին և քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներին՝ Սուրբ Հարության տոնի (Սուրբ Զատիկ) առթիվ:

Տոնական ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր, երբ խտրականությունը, մշակութային ռասիզմն ու անտարբերությունը օրեցօր աճում են, մեր բոլոր քաղաքացիների ցուցաբերած միասնությունը, համերաշխությունն ու փոխօգնությունը՝ անկախ կրոնական պատկանելությունից, շարունակում են օրինակ ծառայել ամբողջ աշխարհում։ Մենք հաստատակամ ենք ամրապնդելու այս խաղաղասեր միջավայրը, որը համարում ենք մեր հասարակական համերաշխության երաշխավորը, հատկապես այն բարդ և դժվարին շրջանում, որը ներկայումս անցնում է մեր տարածաշրջանը։

Այս մտորումներով էլ Զատկի տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ քրիստոնյա աշխարհին՝ մասնավորապես մեր քրիստոնյա քաղաքացիներին, որոնց հետ դարեր շարունակ ապրել ենք նույն երկնակամարի տակ, և տա Աստված՝ հավերժ միասին ու միասնաբար կապրենք»։

Էրդողանը մաղթել է, որ այս տոնը նպաստի խաղաղության, կայունության հաստատմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից