Ներքին 4 ամիս առաջ - 16:44 06-04-2026

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ. ապրիլի 9-ին տեղի է ունենալու ԲՀԿ-ի համագումարը. Իվետա Տոնոյան

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ. ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների հետ աշխատանքը կանոնակարգելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը, իսկ Երևան քաղաքի կառույցների աշխատանքը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

Հանրության հետ կապերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքը համակարգելու եմ ես ՝ Իվետա Տոնոյանս։ Մեր շփումը քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ լինելու է բաց, թափանցիկ և մշտական։

Թիմում և շտաբային աշխատանքներում ներգրավված են լինելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցական անձինք, տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, հանրային գործիչներ։

Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ՝ վստահ լինելով, որ համակարգված աշխատանքը, հստակ տեսլականը և ուժեղ թիմը կարող են բերել Հայաստանի համար իրական փոփոխություններ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում