Սպիտակում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել:
«Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանն ու 3 կին կենդանապաշտպան արգելել են շնամարտի սիրահարներին կռվեցնել կենդանիներին։
«Սպիտակի ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց որոնց մեջ եղել են 8 շներ»,- ArmeniaSputnik-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:
Տեսանյութը՝
այստեղ: