Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հարձակումը խափանվել է։
Նա նշել է, որ սա կարևոր է երկրի և տարածաշրջանի էներգամատակարարման համար։
«Մեր ստորաբաժանումները հայտնաբերել են պայթուցիկ նյութը և այն ակտիվացնելու համար անհրաժեշտ սարքավորումները»,- նշել է Սերբիայի նախագահը։