Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրտ՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից լուսանկարով:
«Քո սիրելի Զատիկն է, Աբ ջան…
կարմիր ձվերի ու մոմի լույսի մեջ այսօր էլ ամենուր քո ներկայությունն է։
Հերոսները չեն բացակայում, նրանք հարություն են առնում ժողովրդի հիշողության մեջ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
իսկ քո հիշատակը հարյավ մեր հոգիներում՝ հավերժ»,- գրել է նա: