Երեկ՝ ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: