ՀՀԿ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը՝ 438 կողմ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս մասին հայտարարվել է ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ:
«Շնորհակալ եմ, սիրելի՛ կուսակիցներ։ Շնորհակալ եմ այսպիսի միասնական սատարման համար. սա պարտավորեցնող է՝ հատկապես, որ այն տեղի ունեցավ Զատկի նախօրեին, երբ բարին հաղթում է չարին։ Այո՛, երբ բարին հաղթում է չարին»,- ասել է Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար։
Համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ առաջիկա ընտրություններին։