Ներքին 3 ամիս առաջ - 16:24 04-04-2026

Սոցապը խաբեությամբ թոշակի տարիքը բարձրացնում է 65-ի

«Սա հիմնականում ուղղված է նրան, որ թոշակի անցնելու տարիքը հետաձգեն 2 տարի, մինչև 65 տարեկանը, որովհետև այս պահին հենց այդ նույն նախարարությունում, որ այդ փաթեթն իբր թե բերել են էլեկտրոնային հարթակներ դրել են, իբր թե հանրության հետ քննարկել, հենց հիմա այդ նույն նախարարության ձեռնարկություններում իրենց ենթակայության տակ գտնվող քաղաքացիներին թոշակային տարիք անցնելու համար հեռացնում են աշխատանքից։ Այսինքն՝ սա բուտաֆորիա է, սա խաբեություն է ու սրա նպատակը հետևյալն է՝ այս ամբողջ աղմուկի մեջ փորձենք թոշակային տարիքը բարձրացնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է մի շարք օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը, այսինքն՝ 65 տարին լրացած անձանց հնարավորություն տալ շարունակելու աշխատել տվյալ օրենքների շրջանակում նախատեսված պաշտոններում։

Կամենդատյանի պնդմամբ՝ դա պետական բյուջեին առնվազն 2 տարով տալու է որոշակի միջոցների առատություն և ծախսերը կրճատելու է։

«Մարդիկ գնալու են թոշակի, կենսաթոշակային տարիքի իրենց փոխհատուցումները ստանալու են։ Հիմա 2 տարով սրանք փորձում են շունչ քաշել։ Սրանք եկամուտները երկրում բարձրացնելու փոխարեն․․․ Ու հատուկ եմ ասում սրանք, որովհետև սրանք մի առանձին պոպուլյացիա են։ Սրանք գոնե եկամուտները երկրում բարձրացնեն, գնում են արդեն ինչ-որ տարատեսակ խարդախությունների միջոցով խնայողություններ են կատարում։ Սա է ամբողջ խնդիրը։

Եկամուտներն էլ ինչո՞ւ չեն կարողանում բարձրացնել, որովհետև աշխարհաքաղաքական հակադրությունների մեջ են մտնում մեր դաշնակիցների հետ, անում են ցինիկ հայտարարություններ։ Եվ այդ ցինիկ հայտարարություններ անելու արդյունքում ունենալու ենք տնտեսական դժվարություն։ Տնտեսական դժվարությունները, բնականաբար, նոր եկամուտների գեներացնելու ճանապարհը փակելու են։ Հիմա այս ուղին են տանում։ Սա դատապարտված է, հունիսի 8-ից հետո իրենց բոլոր էդ նախագծերով այս մարդիկ կգնան պատմության գիրկը»,- եզրափակեց տնտեսագետը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում