Ներքին Խոսք Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:35 03-04-2026

Ատելության խոսքը հնարավոր չէ վերացնել, բայց պետք է սահմանափակել. Արցախի ՄԻՊ

«Եթե խոսում ենք ատելության խոսքն իսպառ բացառելու մասին, չեմ կարծում, որ դա հնարավոր է, հատկապես այսօր, երբ Հայաստանում հասարակական բևեռացվածությունը շատ բարձր մակարդակի է հասել։ Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ փորձել այն նվազեցնել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն, անդրադառնալով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմանը և դրա հաղթահարման հնարավորություններին։

Ստեփանյանի խոսքով՝ հատկապես արցախցիների նկատմամբ ուղղված ատելության խոսքի դեմ պայքարի համար անհրաժեշտ է կիրառել համակցված մեխանիզմներ։

«Պետք է համակցել իրավական մեխանիզմները հանրային պարսավանքի հետ, դրան ավելացնել կոնկրետ դեպքերի վերաբերյալ զեկույցների պատրաստումը, ինչպես նաև ապահովել հանրության առողջ հատվածի արձագանքը։ Այս ամենը միասին կարող է արդյունք տալ»,- ընդգծեց նա։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է դրական փոփոխություն։

«Միանգամից արդյունք չենք ունենա, բայց ժամանակի ընթացքում մարդիկ ավելի պատասխանատու կմոտենան իրենց խոսքին և չեն տարածի ատելության խոսք՝ ո՛չ արցախցիների, ոչ էլ առհասարակ միմյանց նկատմամբ։ Այդպես հնարավոր կլինի աստիճանաբար հաղթահարել այս արատավոր երևույթը»,- ասաց Ստեփանյանը։

Անդրադառնալով վերջին քաղաքական հայտարարություններին, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հնչած ձևակերպումներին, Ստեփանյանը նշեց, որ Արցախի թեման չի կարող փակված համարվել։

«Այն, որ հայտարարվում է, թե Ղարաբաղյան էջը փակված է, չի նշանակում, որ հասարակության բոլոր շերտերը համաձայն են դրա հետ։ Մարդիկ իրավունք ունեն շարունակելու պայքարն իրենց իրավունքների համար»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ Արցախի հարցի շուրջ ձևավորվող խոսույթը նաև ազդում է ատելության մթնոլորտի վրա։

«Ատելության խոսքի տարածման պատճառներից մեկը նաև վերադարձի իրավունքի շուրջ ձևավորված խոսույթն է։ Սակայն մենք համոզված ենք, որ մարդիկ ճիշտ են անում՝ չփակելով այդ թեման։ Դա մեր իրավունքն է, և մենք շարունակելու ենք պայքարել այդ իրավունքի իրացման համար՝ բոլոր հնարավոր հարթակներում»,- ասաց նա։

Ստեփանյանը հավելեց, որ անկախ քաղաքական զարգացումներից՝ Արցախի հարցը պետք է պահվի օրակարգում։

«Եթե ունենանք իշխանություններ, որոնք կսպասարկեն այդ օրակարգը՝ շատ լավ, եթե ոչ՝ մենք ինքներս կփորձենք անել հնարավոր ամեն ինչ, որ Արցախի թեման չփակվի»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում Արցախի հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում նվիրված արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, խտրականության դրսևորումների, հետապնդումների, ինչպես նաև վերադարձի իրավունքի շուրջ ձևավորվող խոսույթին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»