Սպորտ 3 ամիս առաջ - 18:42 03-04-2026

Հայտնի են Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի զույգերը

Կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են եզրափակիչի ուղեգրի համար պայքարող զույգերը։ Երկրպագուներին սպասվում են չափազանց հետաքրքիր ու սկզբունքային դիմակայություններ:

Վիճակահանության արդյունքում կենտրոնականը դարձավ գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» ու Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արարատ-Արմենիայի» դիմակայությունը։

Հատկանշական է, որ այս թիմերը միմյանց հետ ուժերն էին չափել նաև նախորդ տարվա գավաթի խաղարկության եզրափակիչում: Այս երկխաղյա բախման առաջին հանդիպումը կկայանա «Արարատ-Արմենիայի» հարկի տակ, իսկ պատասխան խաղը կընդունի «Նոան»:

Մյուս կիսաեզրափակիչում Երևանի «Ուրարտուն» ուժերը կչափի Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկի» հետ: Այս զույգի առաջին հանդիպումը կանցկացվի «Անդրանիկի» սեփական խաղադաշտում:
Հանդիպումների անցկացման հստակ օրերն ու ժամերը կհաստատվեն և հայտնի կդառնան առաջիկայում։

Armsport

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը