Գյումրիի Յոթվերք եկեղեցում այսօր կատարվել է Ավագ հինգշաբթին խորհրդանշող կարևորագույն եկեղեցական արարողություններից մեկը՝ ոտնլվայի կարգը։
Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն՝ ոտնլվայի կարգը խորհրդանշում է խոնարհություն, ծառայություն և սիրո պատգամը՝ հիշեցնելով այն դրվագը, երբ Հիսուս Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ օրինակ ծառայելով մարդկությանը։
Արարողությանը ներկա են եղել բազմաթիվ հավատացյալներ, ովքեր եկել էին ոչ միայն ականատես լինելու հոգևոր խորհրդին, այլև մասնակցելու աղոթքին։
Կարգը կատարել է հոգևորականը՝ լվանալով ընտրված անձանց ոտքերը, ինչն ավանդաբար խորհրդանշում է Քրիստոսի և նրա աշակերտների միջև եղած հոգևոր կապը։
Չնայած արարողության խոր խորհրդին՝ նկատելի էր նաև, որ եկեղեցում հիմնականում հավաքվել էին հավատացյալները, իսկ պաշտոնական շրջանակներից լայն մասնակցություն չէր ապահովվել։
Այնուամենայնիվ, ոտնլվայի կարգը շարունակում է մնալ հավատքի, խոնարհության և մարդասիրության կարևոր խորհրդանիշներից մեկը՝ յուրաքանչյուր տարի համախմբելով մարդկանց եկեղեցու շուրջ։
Տեսանյութ։