«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք խափանման միջոցը, հանրային խոսքի արգելք սահմանվեց:
Հիշեցնենք, որ նա և «Իմնեմնիմի» հաղորդաշարի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանը կալանավորվել էին 2025–ի նոյեմբերի 13–ին, Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։
Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Սամսոնյանի կալանքը տնային կալանքով փոխարինվեց: