Արտաքին 7 ամիս առաջ - 16:24 02-04-2026

Կալլասն իր տգիտությամբ խայտառակել է Եվրամիությունը․ Զախարովա

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կրկին խայտառակել է ԵՄ-ն՝ Ռուսաստանին մեղադրելով վերջին 100 տարում 19 երկրի, այդ թվում՝ Աֆրիկայի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Կալլասը կրկին խայտառակեց Եվրամիությունը։ Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- գրել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Աֆրիկայում արյունոտ հետք են թողել հենց ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները, որոնք մարտի 25-ին ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։

«Հունվարին Կալլասը խոստովանել էր, որ շատ է սիրում կարդալ և խոստացել էր շատ խելացի դառնալ։ Խորհուրդ կտայի նրա գրքերի հավաքածուին ավելացնել գաղութատիրության մասին աշխատություններ։ Գուցե իսկապես խելքի գա, բայց դա դեռ փաստ չէ»,- եզրափակել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞