Նիկոլ Փաշինյանը նոր թանկարժեք նվերներ է ստացել. այս մասին գրում է
MediaHub-ը, նշելով, որ տեղեկությունը վերցրել է ԿԿՀ-ում լրացված տվյալների ռեեստրից:
Փաշինյանը նվեր է ստացել 609 հազար դրամ արժողությամբ Տիգրան Մեծ արքայի պատկերով արծաթե տետրադրախմա: Դիմերեսին պատկերված է արքայի կիսանդրին՝ թագով, դարձերեսին՝ Տիխե աստվածուհին՝ ժայռին նստած:
Նվերը եղել է «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից:
Սրանից բացի, Փաշինյանը նաև նվեր է ստացել 90 հազար դրամ արժողությամբ ձեռքի ժամացույց: