Տարօրինակ հարց եք տալիս: Առհասարակ երբ ՊՊԾ ծառայողը տեսնում ա, որ իր պահպանյալին վտանգ ա սպառնում, կարող է հարվածել, ուժ գործադրել, սուր իրավիճակներում կարող է նաև զենք գործադրել:
Այս մասին ասաց Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է իրեն հարվածել փորձող 18-ամյա տղան կալանավորված, իսկ ՊՊԾ աշխատակիցը, ով նույնպես հարվածել է 18-ամյա տղային՝ ոչ:
«ՊՊԾ աշխատողը նրա համար ա, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի, նաև՝ զենք: Դա ձեզ համար նորություն ա՞:
Բա երբ էդ աշխատանքը չանի, իր դեմ քրեական գործ կհարուցվի, ինքը կհայտնվի բանտում՝ ծառայողական պարտականությունները չկարատարելու համար: Եվ երբ որևէ մեկը գործղություն ա անում, ինքը բեյջ չունի, որ ինքը 18 տարեկան ա կամ առողջական խնդիրներ ունի:
Եթե իր գործառույթները չիրականացնի, անիմաստ կլինի ու ես չեմ հանդուրժի որ ՀՀ որևէ ծառայություն իր պարտքը չկատարի, դա բացառված բան ա. Կլինի դա ԱԱԾ, ոստիկանություն, բանակ թե այլ բան:
Բա ՊՊԾ աշխատողը ի՞նչ պետքա աներ, հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ: Ընդ որում, ես ոնց հասկանում եմ՝ նենց ա հարվածել, որ նույնիսկ մարմնական վնասվածք չի ստացել», - ասաց Փաշինյանը:
Հետո հավելեց. «Ասել էին բարև, Ռո՛բ, ու անցել էին, հետո տարել էին զուգարանում սպանել էին էդ մարդուն: Դուք տարբերություն չեք տեսնո՞ւմ»: