Ներքին 2 ամիս առաջ - 12:06 02-04-2026

Արցախի անկումից ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ցանկացել է հրաժարական տալ. Շահրամանյան

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է հայտարարել հրաժարական տալու իր մտադրության մասին, և ես անձամբ ականատես եմ եղել, ինչպես մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, այդ թվում նախկին նախագահները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, երկար փորձում էին համոզել, որ չգնա նման քայլի, որովհետև դա այդ ժամանակահատվածում երևի ճիշտ չէր։

Լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Վերջին անգամ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ ինքը պետք է հրաժարական տա և հիմնավորում էր, որ ինքը կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որպեսզի իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակից։ Որևիցե ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ես չեմ տեսել քաղաքական գործիչների, էքս նախագահների, Ռուբեն Վարդանյանի կողմից։ Արայիկ Հարությունյանը զբաղված էր նաև թեկնածուների որոնման հարցով։

Առնվազը հինգ-վեց հոգու հետ ինքը քննարկել է նման հարցեր, և քանի որ Արցախի սահմանադրության փոփոխությունից հետո պետք է Ազգային ժողովը ընտրեր նախագահ, դա չէր լինի դասական նախագահ, ինքը պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահը պետք է շարունակել այն ծրագրերը, որոնք հաստատել էր գործող կառավարությունը»։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը