Մամուլ 6 ամիս առաջ - 08:12 02-04-2026

Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թեեւ տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է Եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ հրապարակային արշավը, պասի մեջ գտնվելով` անգամ չի այցելում եկեղեցի, ոչ կանոնական պատարագներ չի պարտադրում, որոնց ընթացքում զեղչվեին Վեհափառի անունը, սակայն Եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել, եւ արշավն իրականացվում է ծածուկ։

Օրեր առաջ բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայր Աթոռի հոգեւոր ծառայության անդամների նկատմամբ: ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգեւորականները, որոնք հոգեւոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգեւորականներին հանել Վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։

Դրանից գազազած՝ սկսել են հոգեւորականների դեմ քայլեր անել: Մեզ ասացին, որ Քրեակատարողական ծառայության հոգեւոր առաջնորդ Հայր Իսահակին տեւական ժամանակ թույլ չեն տալիս մտնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ Արգավանդի եկեղեցու հոգեւոր հորը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ցմահ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց բացատրության: Նա փորձել է ՔԿՀ ղեկավարությունից պարզաբանում ստանալ, սակայն չի հաջողվել։

Սա նշանակում է, որ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների ներկայիս լոյալությունը թվացյալ է ու ժամանակավոր` հասկացել են, որ այդ գործողությունները հանրային ընդվզում են առաջացնում, վնասում են իրենց վարկանիշին, որոշել են ժամանակավոր հրադադար վերցնել՝ հույսով, որ ընտրություններից հետո կվերարտադրվեն եւ իրենց բոլոր չար ծրագրերն ավարտին կհասցնեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի