Արտաքին 6 ամիս առաջ - 19:07 01-04-2026

Թեհրանը Վաշինգտոնից հրադադար չի խնդրել. Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի հայտարարությունը

Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Թեհրանը Վաշինգտոնից կրակի դադարեցման ռեժիմ է խնդրել։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե Իրանի նոր առաջնորդը (նշված չէր, թե ում մասին է խոսքը - խմբ.) «նվազ արմատական է և զգալիորեն ավելի խելացի է», քան իր նախորդները, և Իրանից, իբր, հրադադարի խնդրանք է ստացվել։

Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրանական հանրությունը պատրաստ չէ նույնիսկ քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցը։

Երկրում լավ են հիշում, թե ինչ արեց Վաշինգտոնը անցյալ տարվա հունիսին և այս տարվա փետրվարին անցկացված երկխոսություններից հետո։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը