Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 19:15 01-04-2026

Պուտինը խելացի մարդ է, հասկանում է՝ Նիկոլը վարկանիշը բարձրացնելու է եկել

Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև։

Oragir.News-ը շրջել է փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ընտրություններից 2 ամիս առաջ Պուտինի հետ հանդիպում խնդրել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից»։

Մի տղամարդ յուրատեսակ պատասխան տվեց․

«Մեծ մասը գիտակցող մարդիկ են, զգում են, որ եթե Ռուսաստանը մեզ տեր չկանգնի՝ Թուրքիան և Ադրբեջանը մեզ կպատառոտեն։ Պուտինը խելացի մարդ է, հասկանում է, որ եկել է վարկանիշը բարձրացնելու։ Ոչ մի բան չեմ սպասում։ Ու Պուտինն էլ իր համար ոչինչ չի անի, որովհետև ինքը ակնհայտ հակառուսական քաղաքականություն է վարում։ Այսինքն ինքը տրամադրված է մեր ազգին ոչնչացնելու։ Մեր սահմաններն են պահել 100 տարի, հիմա ուզում ա հանի, որ թուրքերը գան։ Խաղաղությունը իր մուտիլովկեն ա՝ 3 անգամ պատերազմ ա եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված