Ներքին 2 ամիս առաջ - 13:02 01-04-2026

ՔՊ-ական համայնքապետը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո» կենտրոն կառուցել

Մայր Աթոռի՝ Էջմիածնում «Թումո» կենտրոն կառուցելու ծրագիրն օդում է մնացել:

Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Ժամանակակից կենտրոնի կառուցման նախագիծը պատրաստ է, ֆինանսական խնդիր էլ չկա, բայց կառուցել չեն կարող. Վաղարշապատի ՔՊ-ական համայնքապետն է խոչընդոտում, ով դիմել է Կադաստր՝ գործարքը կասեցնելու պահանջով:

Մայր Աթոռը հայտնում է, որ շուրջ 2000 երեխայի համար նախատեսված ժամանակակից կրթական համալիրի նախագիծը վաղուց պատրաստ է։ Պատրաստվել է ճարտարապետական նախագիծը, ըստ էության՝ եռաչափ վիզուալիզացիա և անիմացիա։ Քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։ Վերջերս էլ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ եկեղեցուն այլևս hողատարածք չեն տրամադրում։