«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելաոճը, և այսուհետ խստագույնս պետք է պահպանեն ՔՊ էթիկայի և վարքականոնի սկզբունքները։
Վարչապետը նաև հանձնարարել է թիմակիցներին որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և քննադատներին, խուսափել վիրավորական և անհարգալից ձևակերպումներից և քարոզարշավին ընդառաջ հանդես գալ առավել զուսպ ու քաղաքակիրթ վարքով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությանը 1080 պատվիրակներից մասնակցել է 988 պատվիրակ։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 933 ձայն՝ ամենաբարձր արդյունքը։
Թվերը, սակայն, ունեն նաև իրենց «միջտողային» պատմությունը․ 988 մասնակցած պատվիրակներից 55-ը փաստացի չեն «տեսել» Փաշինյանին վարչապետի թեկնածուի կարգավիճակում կամ պարզապես չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել ՔՊ-ական դեմքերով կազմված քվեաթերթիկում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքական համաձայնություն է տվել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիներին գտնվող և հեռավար քաղաքական ակտիվություն ցուցաբերող մի շարք գործիչներ հնարավորություն ստանան վերադառնալ Հայաստան և մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ ինքնադրսևորվելով ներքաղաքական դաշտում։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Միհրան Պողոսյանին (հանրային դաշտում առավել հայտնի որպես «Քեթրինի Միհրան»), ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում պաշտոնազրկված պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և այլ գործիչների։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին, պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված՝ հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, անգամ ամենաչեզոք` Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ՊՆ-ում ուղղակի ապշած են նրա պահվածքից։ Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն-տեսագրությունն էր տեղադրել, որով հայտնում էին Արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին։
ՊՆ մեր աղբյուրն ասաց, որ նախարարը, փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը, ըստ մեր տեղեկությունների, կղեկավարի ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ 2021 թվականին դաշինքի շտաբը ղեկավարում էր նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, սակայն նա այս անգամ չի ընդգրկվելու նախընտրական ցուցակում։ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար էլ, հիշեցնենք, նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մեզ հասած լուրերով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների դիմաց 24/7 ռեժիմով ինչ-որ մեքենաներ են կանգնած, եւ ինչ-որ մարդիկ` իշխանության «ռազվեդչիկները», շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, նկարահանումներ անում, արձանագրում, թե ով մտավ ընդդիմադիր ուժի գրասենյակ, ով` դուրս եկավ:
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, 2000-ականների սկզբին Գերմանական տեխնիկական համագործակցություն (GTZ) կազմակերպության Իջեւանի գրասենյակի ղեկավարն էր։
Նրա աջակցությամբ Տավուշի մարզում ստեղծվել են համայնքների 4 միություններ։ Այդ գրասենյակի միջոցով, Գերմանիայի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հարյուրավոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են Իջեւանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Բերդի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը։ Գայանե Մինասյանի ղեկավարությամբ Տավուշում մեծ ծավալի հանրօգուտ գործ է արվել։
«Իրավունք» թերթը գրում է. ««Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ 888 սուպերմարկերտների տեր հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը մտերիմ շրջապատում դժգոհել է, թե իրեն շատ են «գռուզիտ» անում: Ըստ նույն լուրերի, վերջինս դժգոհել , որ իշխանակնները ստիպում են մարզերում մեծ թվով 888-եր բացել, մոտ 200 հատ: Թե ինչն է դժգոհության առիթ տվել, վերջինիս մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ դժգոհության առիթն այն է, որ վերջինիս ֆիննանսաան վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի. «սկելա, որ սկումա»,-ասաց աղբյուրը:
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ աղբյուրների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը «բողոքի նոտա» է հղել Քննչական կոմիտեի ղեկավարին՝ առ այն, թե ինչու է վերջինս ազատ արձակել իրեն, ըստ վերջինիս, «անարգած» եղբայրներից մեկին ու իրենց իբրեւ «գլխավորին»։
Ըստ նույն լուրերի, վերջինս սկսել է կարկամել, Փաշինյանն էլ հասկացրել է. «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ»։