Ներքին 5 ամիս առաջ - 08:31 01-04-2026

Հեղափոխական օլիգարխը սկսել է դժգոհել` շատ են «գռուզիտ» անում․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. ««Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ 88 սուպերմարկերտների տեր հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը մտերիմ շրջապատում դժգոհել է, թե իրեն շատ են «գռուզիտ» անում: Ըստ նույն լուրերի, վերջինս դժգոհել , որ իշխանակնները ստիպում են մարզերում մեծ թվով 88-էր բացել, մոտ 200 հատ: Թե ինչն է դժգոհության առիթ տվել, վերջինիս մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ դժգոհության առիթն այն է, որ վերջինիս ֆիննանսաան վիճակը, մեղմ ասած, այդքան էլ լավ չի. «սկելա, որ սկումա»,-ասաց աղբյուրը:

Նշենք, որ ոչ վաղ անցյալում վերջինս գնել էր նաեւ հանրապետությունում գործող «Ծիրան» սուպերմարկետների ողջ ցանցը:

Հիշեցնենք, վերջինիս հայրենի Կոտայքի մարզի Արգել գյուղում հիշում են որպես ոչնչով աչքի չընկնող, հոր հետ Չարենցավանի ավազի հանքում աշխատող տղայի: Մասնավորապես, վերջինիս հայրենի գյուղում զարմացած են, թե ինչպես 80-ականների վերջերին Չարենցավանի ավազի հանքում, որպես հանքի վարիչ աշխատող հոր որդին դարձավ մերօրյա օլիգարխ, ով այսօր փողին փող չի ասում: Տեղացիների խոսքերով վերջիններս Սովետի փլուզումից հետո ինչպես շատերը դարձան գործազուրկ ու ոչնչով աչքի չեն ընկել մինչեւ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին