ՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։
«Իմ գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հիմնավորել ներկայացված միջնորդությունը»,- լրագրողներին ասաց պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։
Ինչ վերաբերում է տղայի ինքնազգացողությանը, ապա ամբողջ նիստի ընթացքում նա փաստաբանի ձեռքը բռնած է եղել, դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին նստած պատասխանի։
Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանն էլ հավելեց՝ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էին, բավարար էին, որ կալանքի այս միջնորդությունը առհասարակ չլիներ։
Նրա կարծիքով՝ իրավապահ համակարգն իրականում լրիվ այլ վարույթ պետք է նախաձեռներ՝ հոգևոր ծեսի խոչընդոտման հետ կապված (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության աշխատակիցների կողմից խմբ․)։