Տվյալների վերլուծաբան, տնտեսագետ, հանրային գործիչ Սամվել Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ի դեպ, ամենևին էլ զարմանալի չէ, որ Փաշինյանը՝ ակնհայտորեն գիտակցելով, որ սեփական ռեյտինգը մնացուկների հաշվին է հալածում 3 դպրոցականներին, նաև քաջ գիտակցելով, որ աշակերտները քաղաքական որևէ գործունեություն չունեն, միևնույնն է, չի դադարեցնում նրանց հետապնդումները։
Նա կարող էր հրավիրել զրույցի երիտասարդներին, ինչպես արեց մեր արցախցի արժանապատիվ քույրիկի դեպքում, խոսել նրանց հետ ու դրանով բարձրացնել սեփական ռեյտինգը, բայց չարեց ու դա ունի իր պատճառները՝
1. 18 թվի իշխանափոխության շարժիչ ուժն իսկզբանե հենց երիտասարդությունն էր, ում Փաշինյանը մոլորեցրեց ու հուսախաբ արեց։ Նա գիտի, որ հենց երիտասարդությունն է փողոցային շարժումների հաջողման գրավականը։
2. Պատմության, ինքնության ու արժեքների ուրացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը արժանապատիվ ու ըմբոստ երիտասարդներն են, ովքեր պատրաստ չեն հանձնել իրենց ինքնությունը։
Խնդիրն արժեքային է ու գաղափարական։ Նիկոլը նպատակ ունի կոտրել հայ ըմբոստ ու արժանապատիվ երիտասարդությանը՝ դաս տալու մնացյալներին, թե ինչ է պատահում անհնազանդների հետ ու անգամ այն, որ իրենք դեռ դպրոցական են, որևէ կերպ հալածանքները չի մեղմելու։
Հանրությունը պիտի ուշի-ուշով հետևի այս գործընթացներին ու հստակ գնահատական տա տեղի ունեցողին։ Մենք չենք կարող թույլ տալ կործանել մեր երիտասարդների ապագան։
Հ.Գ. ես դեմ եմ բռնության որևէ ձևի ու ատելության խոսքին։ Իրենց անհամաձայնությունն արտահայտողները պետք է դրսևորեն առավելագույնս զուսպ պահվածք ու ուշադիր լինեն իրենց արտահայտություններին։ Մեր օրերում օրվա իշխանությունը փնտրում է փոքր հնարավորություն որևէ խնդրահարույց գործողության կամ խոսքի համար ընդդիմախոսների կամ պարզապես արժանապատիվ Հայերի նկատմամբ կիրառելու ամենածանր պատիժները։ Պայքարելիս պիտի լինենք խոհեմ ու չտրվենք սադրանքների։