Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:45 31-03-2026

Եթե Նիկոլն ապրելու տեղ չունենա, սոված մնա, կրկին տանիք կտամ. Արմինե Օհանյանի ասուլիսը

Այսօր «Մամուլի ազգային ակումբ»-ում հյուրընկալվել էր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով խոսեց մամուլի ազատության, լրագրողների նկատմամբ ճնշումների և հատկապես «Հրապարակ»-ի նկատմամբ քրեական գործերի հարուցման մասին։

Օհանյանի խոսքով՝ մամուլի նկատմամբ ոտնձգություններ նախկին իշխանությունների ժամանակ էլ են եղել, սակայն, ըստ նրա, այսօր դրանք հասել են իրենց գագաթնակետին։

Արմինե Օհանյանը տեղեկացրեց, որ այս հարցով իրենք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան։ «Հրապարակ»-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ քաղաքական իշխանությունները չեն բավարարվում միայն լրագրողների իրավունքների սահմանափակմամբ և ցանկանում են լրագրողների համար ավելի նեղ շապիկ ստեղծել ու վարկաբեկել նրանց։

Նման գործողություններից մեկն էլ առնչվում է 2024 թվականի իր հրապարակումներից մեկին, որը առանց իր գիտության շուրջ մեկ տարի 2 ամիս քննվել է ու, ըստ իրավապահների, ինքը բռնության կոչ է արել։

Օհանյանը այս գործընթացները համարեց քաղաքական հետապնդման դասական օրինակ և չբացառեց, որ սա իշխանությունների կողմից կարող է լինել իրեն զգուշացում։

Խմբագիրը խոսեց նաև իշխանության ներկայացուցիչների կողմից լրատվականներին և լրագրողներին թիրախավորելու միտումներին և մասնավորապես լրագրողներին ուղղվող այն հարցի մասին, թե որտեղից են իրենց ներկայացրած լրատվամիջոցները ֆինանսավորվում։

Արմինե Օհանյանի խոսքով՝ լրատվամիջոցներն այսօր ամենամեծ և բարեխիղճ հարկատուների ցանկում են, և ինքը նույնիսկ հարկային հաշվեկշիռ է հրապարակել, որպեսզի «Հրապարակ» օրաթերթը թիրախավորող Ռուբեն Ռուբինյանը տեսնի, թե ինչքան օգուտ է տալիս պետությանը իր փոքրիկ խմբագրությունը։ Օհանյանը կարևորեց նաև, որ լրագրողները մշտապես անկախ, ամեն դժվարությունից չպետք է վախենան և զբաղվեն իրենց գործով։

Ըստ նրա՝ իշխանությունը, հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը, պետք է պատրաստ լինի ցանկացած արձագանքի։

Օհանյանը նշեց նաև, որ լրագրողների գործը ընդիմությանը աջակցելն է։

Oragir.News-ի հարցին էլ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կրկին օթևան կտա, եթե վերջինս ընդդիմադիր դառնա ու հետապնդումների ենթարկվի՝ Արմինե Օհանյանը պատասխանեց․ «Եթե Նիկոլն ապրելու տեղ չունենա, սոված մնա, կրկին տանիք կտամ»:

Մերի Հակոբյան
Oragir.News

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան